Ես ես իմ արածի 30 տոկոսն անեի Ռուսաստանում, այսօր ես ամնսական 20-30-50 մլն գումար կունենայի: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը հայրենասիրությունից դրդված է այդ ամենը անում Հայաստանում:
Նա նշեց, որ հիմա Երեւանի Թումանյան-Աբովյան խաչմերուկում հյուրանոց է կառուցում թագաժառանք Ալ-Սաբահի հետ, որի վրա դրվում է 100 մլն դոլար. «Եթե այդ 100 մլն-ը դնենք Մոսկվայում, 10 օբյեկտ վերցնենք, դա կլինի սուպերմարկետ, կլինի բնակելի շենք, ամեն տեղը 10 մլն դնեմ, մնացածը բանկից վերցնեմ կառուցելով, մենք մեկ մլրդ փող կառնենք:
Էսօր մենք Երեւանում կառուցում ենք, էն էլ արդեն գիտեք, որ Եղեգնաձորում էլ սիլիցիումի գործարանը պետք է դնենք, ամեն ինչը արդեն պատրաստ է, որի համար մեկ մլրդ դոլար է պետք, ու հիմա 8 ամիս պրոբլեմ է:
Հարցին, թե կառավարությո՞ւնն է խոչընդոտում, Ծառուկյանն արձագանքեց. «Կառավարությունն այստեղ կապ չունի, համապատասխան քաղաքապետը մեր բոլորի կողմից սիրված, ընդունված, որ ժողովուրդը ընտրել է, էսօր բոլոր շինարարությունների համար պրոբլեմ է, որ էսօր 8 ամիս կանգնած է: Դե թող կանգնած էլ մնա: Հետո ասում եք՝ ներդրում: Ներդրում ոնց կարող է լինի, եթե մարդը Աստաֆյանը գնել է մենակ գեղեցկության համար, 400 մետր հողին 800 մլն գումար են տվել, որ պետք է կառուցվվի ամենալավ 5-աստղանի հյուրանոցը, ու այսօր 8 ամիս ինչ-որ քաշքշոց, ձգձգոց: Կարելի՞ է արդյոք, էստեղ թագաժառանգն է այստեղ, բերել գումար է դրել, հիմա երկրորդ ներդրումը կանի՞, թե չի անի»:
Հարցին, թե որն է ձգձգումների պատճառը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Գնա քո քաղաքապետին հարցրու, որ քաղաքին չի տիրապետում, ոչ շինարարությունից, ոչ ներդրումից: Ես ասել եմ, որ աբովյանցիների համար կառուցում եմ բնակարաններ: Ասել եմ՝ երեւանցիների համար էլ եմ պատրաստ: Արդեն 4 ամիս է հայտարարել եմ, թող հողահատկացում անի, Երեւանում էլ կառուցեմ: Ոչ իրենք են անում, ոչ էլ թողնում են մենք կառուցենք»:











