ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վրիպել է եւ հայտարարել, որ պայքարելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար 2020 թվականին, սակայն հնարավորինս արագ ուղղել է սխալը, հաղորդում է BBC News-ը:

Բայդենը ելույթ էր ունեցել 1000 ցուցարարների առջեւ իր հայրենի Դելավեր նահանգում ընթրիքի ժամանակ:

«Իմ գործունեությունն ամենաառաջադեմն է բոլոր առաջադրվողների շրջանում…»,-ասել է նա, այնուհետեւ ուղղել ինքն իրեն «նրանց շրջանում, ովքեր կարող էին առաջադրվել» արտահայտությամբ:

Լսարանն անմիջապես ոտքի է կանգնել եւ սկսել վանկարկել. «Առաջադրվիր, Ջո, առաջադրվիր», իսկ Բայդենը ծիծաղել է եւ պնդել.«Ես դա նկատի չունեի»:

Ավելի վաղ քաղաքական գործիչը պայքարում էր դեմոկրատների կողմից նախագահական ընտրություններին առաջադրվելու համար, սակայն այդ ժամանակ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դարձավ Բարաք Օբաման: