Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ամերիկյան ֆերմերները բահերի միջոցով դուրս են բերում իրենց կովերին ձյան տակից:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ Հարավային Դակոտա նահանգում:

Ֆերմերների ընտանիքին դժվարությամբ հաջողվել է փրկել կովին եւ հորթին: Նրանք դեռեւս փնտրում են ձյան շերտի տակ մնացած իրենց ընտանի անասուններին: