2019-ի փետրվարին 2018-ի փետրվարի նկատմամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը՝ փետրվարի նկատմամբ:
«Ընդհանրապես այսօրվա դրությամբ հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով եւ մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է:
Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ: սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղերի ոչ միայն շինարարության, այլեւ շինանյութերի արտադրության, սպառման ոլորտում: Սա կարեւոր ցուցնաիշ է, որը բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատտեղերի բացման»,-ասաց վարչապետը:











