Հայաստանի ԱԺ-ում ընթանում են երկրորդ նստաշրջանի հերթական նիստերը. Օրակարգում 11 հարց է ընդգրկված, որոնց մեծ մասը նախորդ օրը խորհրդարանը քննարկել է:
Մասնավորապես, այսօր՝ խորհրդարանն իր աշխատանքը սկսեց «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների`մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկմամբ:
ԱԺ քննարկմանը կներկայացվի նաև հետեւյալ օրինագծերը.
- ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը,
- «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»,
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:











