Իշխանափոխությունից հետո Երեւանի պետական համալսարանի եւ նրա ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ անառողջ մթնոլորտ է ձեւավորվել։ Այս մասին մարտի 27-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողությունից առաջ ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքերով, վարչապետը վերջերս արած հայտարարությամբ, ըստ էության, իր վրա վերցրեց բուհերի ինքնակառավարման ազատության ոչնչացման քաղաքական պատասխանատվությունը։
«Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ բոլոր այդ գործողությունները իր քաղաքական որոշումների արդյունքն են։ Եթե ԵՊՀ-ում խնդիրներ կան, ապա դրանք կապված չեն այն մեղադրանքների հետ, որոնք հնչում են ռեկտորի հասցեին»,- նշեց նա։
Խոսելով այն մասին, թե ինչպես է ինքը վերաբերում նրան, որ հոգաբարձուների խորհրդի կազմը ներկայացված է հիմնականում իշխող կուսակցության կողմից, Արմեն Աշոտյանը նկատեց, որ այժմյան իշխանությունները փաստորեն գերազանցել են «նախորդներին» նրանում, ինչում նրանց մեղադրում էին։
«Եթե իշխանությունները հայտարարում են, որ խորհուրդների անդամների ընտրությունները քաղաքականացված չեն, ապա ինչո՞ւ դրանց կազմում չկա, ասենք Վաչե Գաբրիելյանը, կամ այլ մարդիկ, որոնք իրենց մասնագիտական որակներով գերազանցում են այն մարդկանց, որոնք ներգրավված են այսօր խորհուրդներում»,- ամփոփեց նա։











