Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց խորհրդարան ուղարկել պատրաստված նախարարների եւ փոխնախարարների։ «Պառլամենտ գալիս են նախարարի տեղակալներ, որոնք անպատրաստ են՝  հստակ հարցերին պատասխանելու համար։ Երբ որ հարց ենք տալիս, որ  կենսաթոշակը ծայրահեղ աղքատների համար  15 հազարից դարձնում ենք 25 հազար, դա շատ լավ է, դրա համար պետք է 800 մլն  դրամ: Հիմա ՀՆԱ աճը 1% աճը բյուջ է բերում 12 մլրդ, ես ասու եմ, բաժանենք 50…»,- ասաց Մելքումյանը, որին ընդհատեց  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Յոթ միլիարդ»,-միջամտեծ Ավինյանը:

«Ուրեմն, եթե թվերը սխալ է հայտարարում, ծեմ բոլե, անպատրաստ է, դրա համար եմ ասում անպատրաստ են գալիս, վերցրեք ձայնագրությունները նայեք, թե ինչ թվեր են ասում․ ասում են 18000 թոշակառուի ա վերաբերում կենսաթոշակների ավելացումը, հետո  հանձնաժողովից ասում են, որ 81 0000 -ի ա վերաբերվում։ Ես խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպես ա 81 000-ի վերաբերվում։ Խնդրում եմ այստեղ պատրաստված մարդկանց ուղարկեք, որովհետև սա քաղաքական ամբիոն է, եւ մարդիկ չպետք է սոցիալական ծախսերի իրականացումը հակադրեն պարտադիր ծախսերի իրականացմանը»,- ասաց  Մելքումյանը: