Ես սիրում եմ աշխատանքի բաժանում. եթե դրանով զբաղվում են քննչական մարմինները, մենք զբաղվում ենք մեր գործով: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք որեւէ զարգացում կա կապված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հսկայական ունեցվածի վերաբերյալ մամուլի հրապարակումների ու տեսանյութերի հետ:
«Եթե ես այդ հարցերով զբաղվեմ, պետք է գնամ քննչականում աշխատեմ: Բայց ես աշխատում են քաղաքապետարանում եւ զբաղված եմ իմ գործով»,-ասաց Մարությանը:











