Սու-30ՍՄ կործանիչի սրահից նկարահանել են «Նեստերովի հանգույցի» խմբային կատարումը։ Տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի ՊՆ-ի YouTube-ալիքում։ Օդաչուական բարձր վարպետության կատարումները իրականացրել է «Ռուս դյուցազուններ» խումբը։
Մալայզիայում LIMA-2019 ավիասրահի ռուսաստանցի մասնակիցների ելույթի կադրերը թույլ են տալիս դիտողին իրեն զգալ օդաչուի տեղում։
Սու-30-ը խորհրդային ռուսական երկտեղանոց բազմաթիրախային կործանիչ է։ Այն նախատեսված է պարզ եւ բարդ պայմաններում օդային թիրախների ոչնչացման, օդային տարածքների վերահսկման, հակառակորդի օդակայանների արգելափակման համար։ Սու-30ՍՄ-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2012թ․ սեպտեմբերի 21-ին։











