Թուրքիայի հարավում տղամարդը «օդ թռավ»՝ ուժեղ քամու ժամանակ փորձելով պահել հովանոցը։

Տեսանյութում Սադիք Կոկադալլին եւ երկու ուրիշ տղամարդ Օսմանիեի շուկայում շտապում են այնպես անել, որ անիվների վրայի հովանոցը չպոկվի ուժեղ քամուց։ Նրանցից մեկը կանգնում է հարթակի վրա, որին ամրացված է հովանոցը, որպեսզի այն չթռչի, բայց արդյունքում հովանոցի հետ միասին հայտնվում է օդում։ Նրա խոսքով՝ նա մոտ 4 մետր օդ էր բարձրացել, մինչեւ որ ցած էր թռել։ Բարեբախտաբար, Կոկադալլին չի տուժել։

Սակայն, ինչպես տեղեկացնում է The Independent-ը, հովանոցն ընկել է մեկ այլ տղամարդու վրա, որը կորցրել է գիտակցությունը, կոտրել ոտքն ու կողերը։

Ուժեղ քամին 10 րոպեանոց տոռնադոյի հետեւանքն էր, որը պատուհասել էր այդ շրջանը։