ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նոր իշխանությունների հետ հարմարվել–չհարմարվելու խնդրի առաջ չի կանգնել։ Այս մասին այսօր՝ մարտի 29–ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ լեզու գտավ Նիկոլ Փաշինյանի եւ նոր իշխանությունների հետ.
«Լեզու գտնել, հարմարվել, սրանք տեղին եւ հասցեական հարցեր չեն։ Ես ընտրվել եմ Ազգային ժողովի կողմից, ես իմ աշխատանքի իրականացման խոչընդոտների չեմ հանդիպել, եւ ես շարունակում եմ իմ պարտականություննեը կատարել, որեւէ առիթով, որեւէ իրավիճակում լեզու գտնել–չգտնելու, հարմարվել–չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգնել»,–ասաց նա։











