Երբ Կառավարությունը ներկայացրեց օրինագծերի տվյալ փաթեթը, որը ներառում էր նշված փոփոխությունները, ես ի սկզբանե դեմ արտահայտվեցի, քանի որ գիտեի ինչ տարընթերցումների դա կարող է հանգեցնել: Այս մասին մարտի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստում, «Ազգային ժողովվի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Ըստ պատգամավորի` թեեւ կառավարության ներկայացուցիչները, նիստի ընթացքում, բացատրեցին առաջարկվող փոփոխությունների էությունը, դա նրան չբավարարեց:
Պարոն Սիմոնյանն իր ելույթով փաստորեն հայտարարեց, որ խնդիրը չի լուծվել: Այսինքն, բացատրությունները հասկանալի չեղան եւ չընկալվեցին մեր գործընկերների կողմից, քանի որ նրանք շարունակում էին պնդել եւ պաշտպանել իրենց պատկերացումները: Հետեւաբար, նման իրավիճակում ես անձամբ չեմ քվեարկի: Ինձ համար շատ կարեւոր է, որ այս անորոշությունը չլինի», - բացատրեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ խորհրդարանը մարտի 29-ին երկրորդ ընթերցմամբ, ընդունեց «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման կարգին։ «Կողմ» քվեարկեց 93 պատգամավոր։











