Երկու տարի գիտնականները գլուխ էին կոտրում՝ պարզելու համար, թե ինչպես են կենգուրուակերպ առնետները պայքարում բոժոժավոր օձերի դեմ եւ հաղթում, գրում է Daily Mail-ը։

Չէ՞ որ թվում էր, թե կրծողներն անխուսափելիորեն պետք է դառնային բոժոժավոր օձերի զոհերը, որոնք մթության մեջ շարժվում են կայծակնային արագությամբ։

Ամեն բան պարզվեց շնորհիվ սենսացիոն նկարահանումների, որոնցում երեւում են կենգուրուակերպ առնետների պաշտպանության դրվագները։

Հետազոտողների նկարահանած տեսանյութում, որն արագ տարածվել է սոցցանցերում, երեւում է, թե ինչպես է կենգուրուակերպ առնետը կռվում բոժոժավոր օձի հետ եւ թաթերի հզոր հարվածով օդ բարձրացնում նրան։ Այս արտասովոր պահը շատ նման է մարտարվեստի հնարքի։