Նիգերիայում տեսանյութում է հայտնվել կադր երջանիկ պահից. անսպասելիորեն սրտի ու ձեռքի առաջարկություն ստացած կինը սկսել է թռչկոտելով պարել, տեղեկացնում է Daily Mail-ը։

Երբ փեսացուն մոտեցել է հարսնացուին, նա մեջքով կանգնած է եղել դեպի տղան։ Հետո նա ծնկի է եկել աղջկա առջեւ։ Այդ պահին կինը զրուցում էր ինչ-որ մեկի հետ։ Երբ շրջվել է, տղան դեռ ծնկի իջած վիճակում էր՝ մատանին ձեռքին, սպասելով նրա արձագանքին։

Կինը մի քանի ակնթարթ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հետո, գլխի ընկնելով տեղի ունեցածի մասին, սկսեց թռչկոտելով պարել ուրախությունից, ու անգամ երջանկությունից չկարողացավ անմիջապես պատասխանել առաջարկությանը։