ՀՅԴ անդամներն այսօր՝ մարտի 30-ին, Առաջին հանրապետության հիմնադիր համարվող Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առիթով հավաքվել են Երևանի կենտրոնում տեղադրված նրա արձանի մոտ եւ ծաղիկներ դնել: Հատկանշական է, որ միջոցառումը տեղի է ունեցել հորդառատ անձրեւի տակ:
Նշենք, որ անցած տարի տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը։ Այս տարի մարտի 19-ին լրացավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 140-ամյակը։
Արամ Մանուկյանը եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ։











