Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը մասնակցել է ավանդական սկաուտյան վազքին, որին միացել են 1300 քաղաքացիներ, հաղորդում է ԿորրեսպոնդենՏ.net-ը՝ հղում կատարելով Postimees-ին:

«Այսօրվա մեկնարկը հիանալի միջոց է ինձ համար ժամանակ անցկացնել զինծառայողների, դաշնակիցների  հետ եւ այդկերպ նշել, որ Էստոնիան միացել է ՆԱՏՕ-ին 15 տարի առաջ»,-ասել է Կալյուլայդը, որն առաջին անգամ էր մասնակցում միջոցառմանը:

Մասնակիցներն ունեին 8 ժամ 30 կմ ճանապարհն անցնելու համար, որը հիմնականում գտնվում էր Զինուժի կենտրոնական հրաձգարանի տարածքում:

Ուժային կառույցների ներկայացուցիչների մոտ առկա էր ծառայողական զենք, 10 կգ կշռող ուսապարկ, նրանք կրում էին դաշտային հանդերձանք: Մյուս մասնակիցները կրում էին 15 կգ կշռող ուսապարկեր, սակայն կարող էին հաղթահարել ճանապարհը նաեւ առանց լրացուցիչ բեռի: