Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգու այցելուներին ցույց են տվել երեք հազվագյուտ սումատրանյան փոքրիկ վագրերին, հաղորդում է CGTN-ը:
Այդ առիթով վագրերին թույլ են տվել դուրս գալ վանդակի սահմաններից դուրս եւ զբոսնել, քանի որ առ այսօր նրանք մեծանում էին փակ վանդակում:
Սումատրանյան վագրերը գտնվում են անհետացման վտանգի տակ: Ներկայումս աշխարհում հաշվարկում են այս տեսակի ընդամենը 350 վագրեր: Նրանց մեծամասնությունը ապրում է ինդոնեզական Սումատրա կղզում:











