Կոնստանտին Օրբելյանն իր ընտրությամբ կարող էր զբաղեցնել երեք պաշտոններից մեկը: Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին  հայտարարեց իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի `Հայաստանի պետական ակադեմիական ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը:

Նրա համոզմամբ, եթե ժամանակին Օրբելյանին Հայաստան էին հրավիրել մշակույթի ոլորտում  կոնկրետ խնդրի լուծման համար, նա կարող էր լուծել այդ խնդիրը՝ զբաղեցնելով երեք պաշտոններից մեկը:

 «Մնացած երկուսը կարող են այլ մարդիկ զբաղեցնել», - նշեց պատգամավորը:

Ընդ որում իշխող ուժի ներկայացուցիչները հրաժարվեցին այդ թեմայով այլ հարցերի պատասխանելուց:

Նրանք հայտարարեցին, որ եկել են Ղարաբաղ կատարած  այցի  մասին պատմելու՝ «մոռանալով», որ լրագրողներն են որոշում խորհրդարանական ճեպազրույցների թեմաները: Քոչարյանը եւ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ցուցադրաբար հեռացան ճեպազրույցից՝ խախտելով լրատվամիջոցների տեղեկատվություն ստանալու իրավունքը: