Ոչ մի իշխանության օրոք Հայաստանի օրակարգում երբեք չի եղել «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը կվերաձեւակերպվի «նոր պատերազմ՝ նոր տարածքների»:

Պատգամավորի խոսքով՝ այս սկզբունքն առաջարկել էր Ադրբեջանը, եւ Բաքուն աշխատում է այն պարտադրել ու վերագրել հայկական կողմին: «Իսկ հիմա մենք ասում ենք, որ այդ մենք չպետք է վախենանք ռազմական գործողությունները վերականգնելու վերաբերյալ ձեր սպառնալիքներից՝ գնալով ինչ-որ զիջումների, այլ դուք պետք է վախենաք մեզանից, քանի որ եթե հարձակվեք, ապա կարող եք ինչ-որ բանից զրկվել: Այլ հարց է, որ դեռ պետք է պարզել, թե ինչպես են կապված Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները Վիեննայում Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հետ: Կարծում եմ, որ դրանք կապակցված են: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, ամեն դեպքում, այս կապակցությամբ պարզաբանումներ կտան»,- նշեց խորհրդարանականը: