Հարի Փոթերի մասին սերիայի առաջին գրքի նմուշը որոշ արտասովոր վրիպակներով վաճառվել է Լոնդոնի աճուրդում ավելի քան 90 հազար դոլարով, գրում է UPI-ն։
Bonhams աճուրդը հայտարարել է, որ «Հարի Փոթերի եւ փիլիսոփայական քարի» առաջին հրատարակության նմուշը վաճառվել է 90 հազար 74 դոլարով։
Նշվում է, որ գրքի առանձնահատկությունը մեծաթիվ վրիպակներն են, մասնավորապես՝ «փիլիսոփա» բառում եւ այն իրերի ցուցակում, որոնք անհրաժեշտ էին պատանի հրաշագործներին Հոգվարթսում սովորելու համար։











