Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բացի այդ, նրանք այցելել են Հադրութի շրջանի Տող գյուղ:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները ծանոթացել են գյուղի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ այցելել այնտեղ գործող արտադրական միավորումներ:











