ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 4-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի: Նիստը վարում է վարչապետ Փաշինյանը:
Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին,
- Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին,
- Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին.
- Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր:











