Apple-ին պատկանող Beats ապրանքանիշը ներկայացրել է Powerbeats Pro ականջակալների լրակազմը, որն, ըստ էության, AirPods-ի սպորտային տարբերակն է, փոխանցում է «Վեստի.Հայթեքը»:
Այս ականջակալներն ավելի կիպ են մտնում ականջների մեջ, ակտիվ գործողությունների ժամանակ դուրս չեն գալիս եւ ավելի երկար են լիցքավորված մնում, ինչը կհավանեն երկրատեւ մարզումների սիրահարները: ԱՄՆ-ում նորույթը կսկսեն վաճառել մայիսին՝ մոտ 250 դոլարով:
Powerbeats Pro-ի արժանիքներն առաջիններից մեկը գնահատել է The Verge-ի խմբագիր Քրիս Ուելչը: Ի տարբերություն AirPods-ի՝ ականջակալներն առաջին հերթին կողմնակի աղմուկը չեն անցկացնում, իսկ ականջի հետեւին ամրանալու շնորհիվ շատ հուսալի են նստում, ինչպես 2016-ին թողարկված Powerbeats 3-ը: Սակայն նոր մոդելը 23 տոկոսով ավելի կոմպակտ է եւ 17 տոկոսով թեթեւ, ասել են Apple-ից: Տուփի մեջ առկա է տարբեր չափերի 4 գլխադիր ականջի խեցիի մեջ կիպ ֆիքսելու համար:
Powerbeats Pro-ում տեղադրված է Apple H1 չիպ: Պրոցեսորն արագացնում է սինխրոնացումը, մեծացնում ձայնի որակը, տնտեսում մարտկոցի լիցքը եւ ամենագլխավորը՝ թույլ է տալիս ձայնային հրամանով Siri կանչել՝ պատյանին չդիպչելով:
Յուրաքանչյուր ականջակալ հագեցած է մեխանիկական կոճակներով՝ բարձրության կարգավորման եւ վերարտադրման կառավարման համար:











