Snap Inc. Ընկերությունը (Snapchat-ի սեփականատերը) ստեղծել է նոր հարթակ բջջային սարքերի համար: Ծրագիրը ստացել է Snap Games անունը: Շնորհանդեսը տեղի էր ունեցել Snap Partner Summit-ի միջոցառման ժամանակ, հաղորդում է Life-ը:

Նոր ծրագիրը թույլ է տալիս մեկ ակնթարթում միացնել խաղերը «Սնեփչաթից» (լրացուցիչ բեռնման անհրաժեշտություն չկա): Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են հետեւել ընկերներին, որոնց հետ նրանք խաղում են: Գեյմերները կարող են շփվել միմյանց հետ նաեւ ձայնային կամ տեքստային չաթի միջոցով:

Ներկայումս Snap Games-ում հասանելի են հինգ խաղեր. Tiny Royale-ը Zynga-ից, Snake Squad-ը Game Closure-ից, C.A.T.S. Drift Race-ը ZeptoLab-ից, In Zombie Rescue Squad-ը PikPok-ից եւ Alphabear Hustle-ը Spry Fox-ից: Ի տարբերություն Snappables-ի, որը կազմված էր համալրված իրականության կիրառմամբ խաղերի ամբողջությունից, Snapgames-ում ներկայացված են ավելի դասական բջջային խաղեր (Mario Party-ի օրինակով):

Ծրագրավորողները պլանավորում են եկամուտ ստանալ գովազդի հաշվին: Մասնավորապես, օգտատերերին կցուցադրվեն 6-վայրկյան տեւողությամբ գովազդային հոլովակներ, որոնք դիտելու համար խաղացողները կստանան ներխաղային բոնուսներ: