Բրազիլական Պոմերոդե քաղաքը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենամեծ Զատկի ձու տեղադրած քաղաք, հաղորդում է UPI-ը:

Հսկայական դեկորացիայի բարձրությունը շուրջ 50 ֆուտ է (ավելի քան 15 մետր):

Ինչպես հայտնել է քաղաքի զբոսաշրջային վարչությունը, ձուն ստեղծվել էր 40 ժամերի ընթացքում եւ վերագրվել Osterfest ամենամյա փառատոնին, որի անցկացման օրը համընկնում է Զատկի հետ:

Ձուն նախատեսվում է ցուցադրել մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում: