Նորվեգիայի հյուսիսում Անդոյի Տիեզերական կենտրոնի գիտնականները երկու զոնդավորող հրթիռներ են արձակել հյուսիսափայլի ժամանակ: Երբ դրանք քիմիական նյութերը ցրել են մթնոլորտում, երկինքը ֆանտաստիկ է դարձել: Ֆրենկ Օլսենը լուսանկարել է մեդուզաների նմանվող կապույտ պատկերները, որոնք պարել են Անդենես նորվեգական քաղաքի լողափի երկնքում, փոխանցում է Gismeteo-ն:
Հրթիռի AZURE անվանումը Auroral Zone Upwaylling Rocket Experiment-ի հապավումն է: Փորձի նպատակն է քամիների եւ հոսանքների չափումը Երկրի մթնոլորտի էլեկտրական լիցքավորված շերտում՝ իոնոոլորտում, որտեղ հայտնվում է հյուսիսափայլը: Գիտնականները, մասնավորապես, ցանկանում են պարզել, թե հյուսիսափայլի էներգիան ինչպես կարող է տարածվել ներքեւ դեպի Երկիր եւ ազդել ստորին մթնոլորտի վրա:
Հրթիռներում օգտագործվել է երկու քիմիական ինդիկատոր՝ տրիմեթիլալյումին (ՏՄԱ) եւ բարիում/ստրոնցիումի խառնուրդ: Այս խառնուրդները գունավոր ամպեր են ստեղծում, որոնք թույլ են տալիս տեսանելի հետեւել չեզոք եւ լիցքավորված մասնիկների հոսքին: ՆԱՍԱ-ի հայտարարությամբ, որը ֆինանսավորել է փորձը, մթնոլորտ նետված քիմիական նյութերը տարածաշրջանի բնակիչների համար վտանգավոր չեն:











