Բուքմեյքերական ընկերությունների եւ տոտալիզատորների համար պետք չէ անհանգստանալ, քանի որ նրանց սեփականատերերը միլիարդատերեր են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելիս այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով նույն քաղաքական ուժից մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Սարգսյանի քննադատությանը:
Մինչ այդ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս օրինագծով սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը:
Նրա խոսքով, իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին. կետերից մեկն էլ վերաբերում է նրան, որ օտարերկրյա ընկերությունները չպետք է ունենան հնարավորություն իրենց ծառայությունները մատուցելու հայկական .am եւ ․հայ դոմենային տիրույթներում, որպեսզի չկարողանան գրավել հայկական լսարանը։
Սիմոնյանը նշեց, որ սահմանափակումներից մեկն էլ վերաբերում է նրան, որ պետք է ստուգել խաղասրահներ մտնող մարդկանց տարիքն ու թույլ չտալ մինչեւ 21 տարեկանների մուտքը։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի մեջ ներառվում է կազինոների համար նախատեսված այն դրույթը, որ կինը (ամուսինը) կարող է դատարանի միջոցով ամուսնուն (կնոջը) արգելել խաղադրույքներ կատարել, եթե մինչ այդ նրա դրած խաղադրույքների պատճառով ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ։
Նախագծով նաեւ սահմանվում է, որ բուքմեյքերական գրասենյակներ կարող են գործել սահմանափակ վայրերում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սեւանում, Ջերմուկում, վարչական ու կրթական հաստատությունների շինություններից որոշակի հեռավորության վրա։
Ըստ նրա՝ հանրապետության ողջ տարածքում դրանց գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Թե ինչո՞ւ ընդհանրապես չի արգելվում վիճակախաղերի գործունեությունը ՀՀ-ում, Ա.Սիմոնյանը նշեց, որ համացանցի առկայության պայմաններում դա անել հնարավոր չէ, իսկ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ վիճակախաղերի, բուքմեյքերական գրասենյակների աշխատանքը պետք է սահմանափակել, սակայն այս շուկայի մասին համալիր տեղեկատվություն չկա, հայտնի չէ, թե քանի տոկոսն է իրականացվում համացանցի միջոցով, քանիսը՝ բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների)։ Ըստ նրա՝ ռիսկ կա, որ բեթշոփերի ծավալը նվազեցնելու հետեւանքով կավելանա առցանց տիրույթի ծավալը։
Ալեն Սիմոնյանին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը. նա կտրականապես դեմ է բեթշոփերը փակելուն. «Ավելի շատ խաղադրույք կատարվում է օնլայն տիրույթում, քան գրասենյակներում, այսինքն՝ այն հարցը, որ մենք ուզում ենք պայքարել խաղամոլության դեմ այս կետով, դա իր նպատակին չի ծառայելու եւ ստեղծելու է մոնոպոլ դիրքեր մյուս խաղացողների համար, որի հետեւանքով բյուջեն միլիարդների վնաս է կրելու, արդյունքում՝ մենք մեր խնդիրը չենք լուծելու»։
Հ.Սարգսյանն առաջարկեց հանել նախագծի 5.2 կետը (Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները), նաեւ հանել կազմակերպչի համար սահմանվող 500 մլն երաշխիքը. «Սա հարցը չի լուծում։ Հակառակը, հոնքը դզելու փոխարեն՝ աչքն ենք հանելու այս նախագծով»։
Սարգսյանը հերքեց Սիմոնյանի պնդումը, թե բեթշոփերը փակելով՝ հնարավոր կլինի խուսափել անչափահասների մասնակցությունից։
Ա. Սիմոնյանը հակադարձեց, որ անչափահասների վերահսկողությունը ոչ թե միջանձնային հարաբերությունների ու բակի մեծահասակների պարսավանքի ձեւով պետք է լինի, այլ անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի, որ 21 տարեկան է, ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել: Նա նշեց, որ համացանցով է կատարվում խաղադրույքների 60 տոկոսը և դա թույլ է տալիս գոնե վերահսկել այդ գումարները՝ «նիսյաները», անչափահասների մասնակցությունը և այլն։
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ անհանգստանում է ոչ թե բուքմեյքերական ընկերությունների եւ տոտալիզատորների ապագայի համար, այլ ազարտային խաղերով տարված Հայաստանի 63 հազար քաղաքացիների մասին:
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակումների պատճառով գործազրկության աճ չի լինի, քանի որ տվյալ գործունեությունը ցանկացած հանգամանքներում սեփականատերերին բարձր եկամուտներով է ապահովում:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ բյուջեի վրա ազդեցությունը ոչ էական է գնահատվում, և կառավարությունը նախագծի վերաբերյալ ունի դրական եզրակացություն։
Ի վերջո, փոխադարձ համաձայնությամբ նիստը հետաձգվեց, իսկ օրինագիծն ուղարկվեց լրամշակման:Բուքմեյքերական ընկերությունների եւ տոտալիզատորների համար պետք չէ անհանգստանալ, քանի որ նրանց սեփականատերերը միլիարդատերեր են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելիս այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով նույն քաղաքական ուժից մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Սարգսյանի քննադատությանը:
Մինչ այդ նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս օրինագծով սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը:
Նրա խոսքով, իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին. կետերից մեկն էլ վերաբերում է նրան, որ օտարերկրյա ընկերությունները չպետք է ունենան հնարավորություն իրենց ծառայությունները մատուցելու հայկական .am եւ ․հայ դոմենային տիրույթներում, որպեսզի չկարողանան գրավել հայկական լսարանը։
Սիմոնյանը նշեց, որ սահմանափակումներից մեկն էլ վերաբերում է նրան, որ պետք է ստուգել խաղասրահներ մտնող մարդկանց տարիքն ու թույլ չտալ մինչեւ 21 տարեկանների մուտքը։ Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի մեջ ներառվում է կազինոների համար նախատեսված այն դրույթը, որ կինը (ամուսինը) կարող է դատարանի միջոցով ամուսնուն (կնոջը) արգելել խաղադրույքներ կատարել, եթե մինչ այդ նրա դրած խաղադրույքների պատճառով ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ։
Նախագծով նաեւ սահմանվում է, որ բուքմեյքերական գրասենյակներ կարող են գործել սահմանափակ վայրերում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սեւանում, Ջերմուկում, վարչական ու կրթական հաստատությունների շինություններից որոշակի հեռավորության վրա։
Ըստ նրա՝ հանրապետության ողջ տարածքում դրանց գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Թե ինչո՞ւ ընդհանրապես չի արգելվում վիճակախաղերի գործունեությունը ՀՀ-ում, Ա.Սիմոնյանը նշեց, որ համացանցի առկայության պայմաններում դա անել հնարավոր չէ, իսկ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ վիճակախաղերի, բուքմեյքերական գրասենյակների աշխատանքը պետք է սահմանափակել, սակայն այս շուկայի մասին համալիր տեղեկատվություն չկա, հայտնի չէ, թե քանի տոկոսն է իրականացվում համացանցի միջոցով, քանիսը՝ բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների)։ Ըստ նրա՝ ռիսկ կա, որ բեթշոփերի ծավալը նվազեցնելու հետեւանքով կավելանա առցանց տիրույթի ծավալը։
Ալեն Սիմոնյանին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը. նա կտրականապես դեմ է բեթշոփերը փակելուն. «Ավելի շատ խաղադրույք կատարվում է օնլայն տիրույթում, քան գրասենյակներում, այսինքն՝ այն հարցը, որ մենք ուզում ենք պայքարել խաղամոլության դեմ այս կետով, դա իր նպատակին չի ծառայելու եւ ստեղծելու է մոնոպոլ դիրքեր մյուս խաղացողների համար, որի հետեւանքով բյուջեն միլիարդների վնաս է կրելու, արդյունքում՝ մենք մեր խնդիրը չենք լուծելու»։
Հ.Սարգսյանն առաջարկեց հանել նախագծի 5.2 կետը (Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները), նաեւ հանել կազմակերպչի համար սահմանվող 500 մլն երաշխիքը. «Սա հարցը չի լուծում։ Հակառակը, հոնքը դզելու փոխարեն՝ աչքն ենք հանելու այս նախագծով»։
Սարգսյանը հերքեց Սիմոնյանի պնդումը, թե բեթշոփերը փակելով՝ հնարավոր կլինի խուսափել անչափահասների մասնակցությունից։
Ա. Սիմոնյանը հակադարձեց, որ անչափահասների վերահսկողությունը ոչ թե միջանձնային հարաբերությունների ու բակի մեծահասակների պարսավանքի ձեւով պետք է լինի, այլ անձը պետք է ունենա բանկային հաշիվ, նույնականացվի, որ 21 տարեկան է, ու միայն դրանից հետո կկարողանա խաղադրույք անել: Նա նշեց, որ համացանցով է կատարվում խաղադրույքների 60 տոկոսը և դա թույլ է տալիս գոնե վերահսկել այդ գումարները՝ «նիսյաները», անչափահասների մասնակցությունը և այլն։
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ անհանգստանում է ոչ թե բուքմեյքերական ընկերությունների եւ տոտալիզատորների ապագայի համար, այլ ազարտային խաղերով տարված Հայաստանի 63 հազար քաղաքացիների մասին:
Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ բուքմեյքերական ընկերությունների գործունեության սահմանափակումների պատճառով գործազրկության աճ չի լինի, քանի որ տվյալ գործունեությունը ցանկացած հանգամանքներում սեփականատերերին բարձր եկամուտներով է ապահովում:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ բյուջեի վրա ազդեցությունը ոչ էական է գնահատվում, և կառավարությունը նախագծի վերաբերյալ ունի դրական եզրակացություն։
Ի վերջո, փոխադարձ համաձայնությամբ նիստը հետաձգվեց, իսկ օրինագիծն ուղարկվեց լրամշակման:











