Լուսանկարիչ Դեն Ռոբինսոնը հաճախ է ճամփորդում ԱՄՆ-ով։ Իր վերջին ուղեւորության ժամանակ նա հատել է Տեխաս, Օքլահոմա եւ Իլինոյս նահանգները։ Ճանապարհին նա ամպրոպի տակ է ընկել։ Լուսանկարչին հաջողվել է նկարահանել հազվագյուտ բնական երևույթ՝ կայծակի ծագումը, հայտնում է Daily Mail-ը։
Ծագող կայծակը տարածվում է ներքևից վերև։
Լուսնկարչի խոսքերով, ինքը դեռ 16 տարեկանից վատ եղանակի դեպքում միշտ իր հետ վերցրել է նկարահանման խցիկը, որ հնարավորություն ունենա հավերժացնել «բնության դրամատիկ կողմը»։











