Հարավային Աֆրիկայում էգ առյուծը քիչ է մնացել կծի սիրալիր զբոսաշրջիկի ձեռքը, որը որոշել էր շոյել նրան, գրում է Daily Mail-ը:

Համացանցում հայտնվել է դեպքի ցնցող տեսանյութը:

55-ամյա Պյետեր Նորտյեն որոշել էր կնոջ՝ Իլզեի հետ Հարավային Աֆրիկայում նշել համատեղ կյանքի 10 ամյակը: Զույգը որոշել էր զբոսավարի հետ առյուծների մոտ էքսկուրսիայի գնալ: Սկզբում նա ցանկապատից  մեկնել է ձեռքը, շոյել արուի մեջքը, քորել ականջի հետեւում, իսկ հետո կատակով ասել կնոջը. «Եթե դուք կծեք ինձ, ես էլ ձեզ կկծեմ»: Այնուհետ ցանկապատին է մոտեցել էգ առյուծը եւ տղամարդը ձեռքերը մեկնել է նրան՝ ասելով. «Մոտ արի թանկագինս, թույլ տուր հայրիկը շոյի քեզ»:

Եվ ահա այդ պահին առյուծը ատամները խրել է նրա աջ նախաբազկի մեջ եւ քաշել դեպի ցանակապատը:

Տղամարդուն ծանր վիճակով Բլումֆոնտեյն քաղաքի հիվանդանոց են տեղափոխել: