Թուրքիայում մեծ արձագանք են գտել ցանցային խանութներում կարտոֆիլի զեղչով գնի պատճառով խոշոր հերթերն ու հրշմշտոցների տեսագրությունները։

Սոցկայքերում թուրք օգտատերերը կիսվում են այդ տեսանյութերով եւ գրում, որ մարդիկ մի քիչ մատչելի կարտոֆիլ գնելու համար ամեն ինչի պատրաստ են։ «Ահա տնտեսական ճգնաժամի հետեւանքները»,–գրում են թուրք օգտատերերը։