Աշխարհում ամենամեծ Roc Stratolaunch ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել։ Ինչպես հայտնում է The Bell-ը, Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի եւ կոմպոզիտային ինքնաթիռաշինության վետերան Բարթ Ռութանի նախագիծը նախատեսված է թեթեւ արբանյակների էժան օդային մեկնարկի համար
6 շարժիչներով եւ 2 Stratolaunch ֆյուզելյաժներով հսկայական ինքնաթիռը առաջին անգամ օդ է բարձրացել Լոս Անջելեսից հյուսիս գտնվող Մոհավե անապատի օդանավակայանից, ապրիլի 13-ի առավոտյան։
Սա թեւերի մեծությամբ (117 մ) նոր առաջատար է բոլոր ժամանակակից թռչող սարքերի շրջանում։ Մինչ այժմ առաջատարը եղել է խորհրդային ժամանակներում ստեղծված ուկրաինական Ան-225 «Մրիյա»-ն («Երազանք»)։ Stratolaunch-ի ընդհանուր թռիչքային քաշը մինչեւ 540 տոննա է, բեռնատարողությունը՝ մինչեւ 230 տոննա։
Ինքնաթիռը նախատեսված է ֆյուզելյաժների միջեւ ամրացված հատուկ հրթիռային տիեզերանավը 12 կմ բարձրացնելու համար։ Այն, որ հրթիռը մեկնարկում է օդային տարածքից, այլ ոչ թե Երկրի մակերեւույթից, հանում է տիեզերակայանին առաջադրվող պահանջները եւ թույլ է տալիս հրաժարվել առաջին աստիճանից, ինչը էժանացնում է արձակումը։











