Ես խորհուրդ կտամ ՀՀԿ-ն փակի էջը եւ գնա պատմության գիրկը՝ իր արած թերություններով, սխալներով, բռնություններով, կոռուպցիայով հանդերձ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նոր անդամներ է ընդունում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ակտիվանալու նշաններ է ցույց տալիս:
«ՀՀԿ-ն գա ի՞նչ անի, ժողովրդի արյունը խմի՞, էլ ուրիշ բան չէր մնացել: Դրա համար էլ հեղափոխություն եղավ»,-ասաց նա:











