Ամերիկյան Այդահո նահանգում գտնվող կարտոֆիլի հսկայական արձանը վերածվել է Big Idaho Potato Hotel մինի-հյուրանոցի, հաղորդում է UPI-ը:

Նշվում է, որ հյուրանոցի կառուցման նպատակն էր խրախուսել «հողագործ ասպետների» աշխատանքը:

Քանդակը, որի երկարությունը շուրջ 8.5 մետր է, իսկ լայնությունը՝ ավելի քան 3.5 մետր, կանգնեցվել էր 2012 թվականին Այդահոյում Կարտոֆիլային հանձնաժողովի 72-ամյակի կապակցությամբ:

Քրիսթի Վուլֆը, որը «Այդահոյի Մեծ կարտոֆիլ» զբոսաշրջային թիմի անդամ էր, առաջարկել էր իր փորձագիտական ծառայությունները քանդակը փոքրիկ մեկտեղանոց հյուրանոց դարձնելու համար:

Եւ այժմ կարտոֆիլի մեջ հյուրանոցը ձայնամեկուսացված է, ներսում փայտե հատակ է, համալրված է էլեկտրականությամբ, ջրատար խողովակով եւ օդափոխման համակարգով, ինչպես նշված է Airbnb հարթակում տեղադրված հայտարարության մեջ: Կարտոֆիլի մեջ հյուրանոցում գիշերն արժե 200 դոլար, եւ այն հնարավոր կլինի վարձակալել արդեն մայիսին: