Մեծ Բրիտանիայում կայացել է Phoenix անօդաչու դիրիժաբլի առաջին թռիչքը, որը շնորհիվ «վառելիքի անսպառ պաշարի» կարող է կիրառվել որպես հաղորդակցման կեղծ արբանյակ, գրում է Planet Today-ը:
Դիրիժաբլի տեսքով կառուցված անօդաչու սարքն աշխատում է էլեկտրական էներգիայի հիման վրա, որն այն ստանում է արեւի ճառագայթների փոխակերպման միջոցով, այսինքն՝ այն իրականում կարող է գտնվել օդում բավականին երկար ժամանակ:
Phoenix-ը օդ է բարձրանում հելիումի միջոցով եւ կանգնում նախապես որոշված բարձրության վրա հորիզոնական շարժման հատուկ համակարգի օգնությամբ, որը հիմնված է մթնոլորտային օդով լվցող ներքին խցիկների վրա:
Դառնալով փոքր-ինչ ավելի ծանր, քան օդն է, դիրիժաբլը սկսում է պլանավորել՝ այդկերպ առաջ շարժվելով: Այնուհետեւ օդը դուրս է մղվում հելիումի միջոցով, եւ դիրիժաբլը կրկին հավաքում է կորցրած բարձրությունը:
Այդ գործընթացի համար անհրաժեշտ էներգիան ապահովվում է արեւի լույսի միջոցով, այդ իսկ պատճառով դիրիժաբլին անհրաժեշտ չէ նախնական լիցքավորումը:
Դիրիժաբլի երկարությունը 15 մետր է, թեւերի չափերը՝ 10.5 մետր: Սարքի առաջին թռիչքը պսակվել է հաջողությամբ:
Phoenix-ի հեղինակները նշում են, որ որպես կեղծ արբանյակներ այդպիսի դիրիժաբլերի կիրառումը շատ ավելի հասանելի է՝ ի տարբերություն ավանդական սատելիտների:











