Toyota ընկերությունը բացահայտել  է իր նոր հեթչի անունը, ինչպես նաեւ հրապարակել է նրա հոլովակը: Նորույթը կառաջարկեն միայն մեկ շարժիչով, գրում է Колеса.ru- ն:

Toyota-ն եւ Suzuki-ն  համագործակցության մասին հայտարարել էին դեռ երկու տարի առաջ, իսկ 2019 թվականի սկզբին հայտնի դարձան գործընկերության մանրամասները. ընկերությունենրը փոխանակվելու են  շարժիչներով եւ մոդելներով:

Այժմ Ճապոնացիները խոսքից գործի են անցել` Toyota- ն հայտարարել է նոր Glanza հեթչբեկի մասին, որը նախատեսված է հնդկական շուկայի համար: Այս անվան տակ թաքնվում է Maruti Suzuki համատեղ ընկերությունից Baleno-ի կլոնը:

Նախնական տեղեկատվության համաձայն՝  Toyota Glanza-ն կառաջարկեն միայն մեկ շարժիչով՝ դա Baleno-ից բենզինային  «քառյակն» է 1.2 (83 ձիաուժ., 113 Հմ): Շարժիչն աշխատում է 5 աստիճան մեխանիկական տուփով կամ փոփոխիչով: Suzuki հեթչը Հնդկաստանում օրերս 90 ձիաուժ 1.2 Dual Jet հիբրիդային շարժիչ է ստացել:

 Բացի այդ Baleno-ն հասանելի է 1.3 DDiS (75 ձիաուժ., 190 Հմ) եւ RS տարբերակում՝ «տուրբոեռյակով» 1.0 Boosterjet (102 ձիաուժ., 150 Հմ):

 Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Glanza-ն երկու կոմպլեկտացիա կունենա, որոնց կազմությունը նման է Baleno-ի միջին եւ բարձրակարգ տարբերակներին:

Այսինքն Տոյոտայի հեթչը թանկ կլինի «եղբորից»: Նշենք, որ Baleno-ն Հնդկաստանում բարձրակարգ մոդել է  համարվում, այն վաճառում են առանձին Nexa դիլերային ցանցով:

Ակնկալվում է, որ Toyota Glanza-ի ստանդարտ գործարանային երաշխիքը կկազմի երեք տարի կամ 100,000 կիլոմետր վազքընթաց երկու տարվա դիմաց  եւ 40,000 կիլոմետր Baleno-ի դեպքում: Սակայն երկու հեթչերը սկզբնական փուլում արտադրելու են մեկ ձեռնարկությունում` Maruti Suzuki հարթակում: Իր սեփական տեղական գործարան Toyota-ն հինգդռնանի մեքենան ավելի ուշ կտեղափոխի: