Հարավային Աֆրիկայի բնակիչ Մարտին Հոբսը, որը 54 օրում լողալով անցել է ավելի քան 580 կմ երկարությամբ Մալավի լիճը, համաշխարհային ռեկորդ է սահանել եւ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ հայտնում է UPI-ը։

Հոբսը բոլոր իմաստներով է համաշխարհային ռեկորդ սահմանել։

«Ես միշտ ուզեցել եմ աֆրիկյան արկածների մեջ ընկնել, եւ դա ինձ երբեք չի հաջողվել։ Ես չէի ուզում, որ իմ հուղարկավորությունից հետո ինձ հիշեին, որպես մարդու, որ շատ դժվար էր աշխատում եւ վերջ։ Լավ է, երբ քեզնից հետո հետք ես թողնում»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Հոբսը։

Բացի այդ, տղամարդու ռեկորդը հազվագյուտ է նաեւ նրանով, որ Մալավի լճում վխտում են կոկորդիլոսներն ու հիպոպոտամները։

Հոբսը հայտնել է, որ մտադիր է ռեկորդի համար ստացած գումարը նվիրաբերել բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է ՀԱՀ-ում երեխաների դիմածնոտային վիրահատությունների ֆինանսավորմամբ։