Ամերիկյան Ֆլորիդա Նահանգում կինը հայտնաբերել է իր դուռը թակող ալիգատորի՝ հայտնում է UPI-ը։

Դոննա Հեյսը պատմել է, որ ինքը մտնելիս է եղել իր ավտոտնակ, երբ լսել է հարեւանների բղավոցը, որոնք նախազգուշացնում էին արագ փակել դուռը ներսից։

Հեյսը մտել է տուն այլ մուտքից եւ տեսել է, որ իր ապակյա շքամուտքը թակում է ալիգատորը։

Նա նկարահանել է սողունին եւ հրապարակել այն սոցցանցերում։

Ալիգատորի երկարությունը ավելի քան 2 մետր է։ Գազանին տարել է վայրի կենդանիներ որսացող մասնագետը։