Վերջերս ԱՄՆ-ում՝ Մայամիի կենդանաբանական այգում, 15 ամսվա հղիությունից հետո Ակուտի անունով 7-ամյա հնդկական ռնգեղջյուրի ձագը լույս աշխարհ է եկել:
Դա պատմության մեջ եզակի դեպք է, քանի որ ռնգեղջյուրի ձագն առաջին անգամ ծնվել է արհեստական բեղմնավորման արդյունքում: Հազվագյուտ կենդանիների բեղմնավորումն ու ծննդաբերությունն անցկացվում է SEZARC կազմակերպության կողմից, որի հիմնական նպատակն է հազվագյուտ տեսակների վերարտադրությունն ու պահպանումը: Մայամիի կենդանաբանական այգու Youtube-ալիքում հրապարակվել է երջանիկ մայրիկի եւ նորածին ձագի տեսանյութը:
Նշվում է, որ ներկայումս աշխարհում մնացել է շուրջ 3000 հնդկական ռնգեղջյուր: Նրանք բնակվում են հիմնականում Հնդկաստանում եւ Նեպալում:











