Կենդանիների իրավունքների եւ շրջակա միջավայրի հարցերով ակտիվիստ Մայք Հոլսթոնը հրապարակել է շիմպանզեի տեսանյութը, որում կապիկն օգտվում է սմարթվոնից եւ լուրեր «կարդում» Instagram-ում, հաղորդում է The Sun-ը:

Ինչպես նշում է պարբերականը, դեռեւս հայտնի չէ՝ ով է տվյալ սյուժեի հեղինակը, սակայն Հոլսթոնի տեսանյութն Instagram-ում դիտվել է ավելի քան 1.5 մլն անգամ եւ մեկնաբանություններում արժանացել օգտատերերի հիացմունքին:

Սակայն որոշ մասնագետներ դժգոհություն են հայտնել այդ տեսանյութի կապակացությամբ՝ հայտարարելով, որ այն կարող է բացասաբար ազդել բնության մեջ այդ տեսակի պահպանմանը, եւ կոչ արել սոցցանցերին ու ԶԼՄ-ներին չհրապարակել այն: