Ապրիլի 27-28-ին Թուրքմենստանում նշել են Ախալտեկինսկյան հեծյալի ազգային տոնը:

Կիրակի Աշգաբադի գլխավոր ձիարշավարանում անցկացվել են ցուցահանդեսներ, համերգներ, կրկեսի հեծյալների ներկայացումներ, գորեշ ըմբշամարտի սպորտային մրցումներ եւ ձիարշավներ:

Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նույնպես ձիարշավարանում մասնակցել է տոնակատարությանը, զբոսնել Ռովաչ անունով սիրելի նժույգով, որին ավելի վաղ բանաստեղծություններ էր նվիրել, եւ ինչպես փոխանցում է ТДХ պետական լրատվական գործակալությունը, գազար հյուրասիրել:

Ծրագրի մեխն է դարձել պետության ղեկավարի ելույթը թոռան՝ Քերիմգուլիի հետ: Զույգը Ռովաչին նվիրված երգ է կատարել: Բերդիմուհամեդովը գրել է ռեփի բառերը, իսկ երաժշտությունը՝ Քերիմգուլին: Երգում ասվում է, որ Ռովաչ մտրուկը ամբողջ երկրի բարեկեցության նախագուշակն է եւ ոգեշնչման աղբյուրը:

Բերդիմուհամեդովը երկրորդ անգամ է հրապարակայնորեն ռեփ կատարում: 2018 թվականի հուլիսին նա թոռան հետ կատարել էր «Սպորտային Թուրքմենստան» կոմպոզիցիան: Այդ ժամանակ էլ տեքստի հեղինակը երկրի նախագահն էր, իսկ երաժշտությունը գրել էր նրա թոռը: