Ջիմ Ֆիշերը Chrome բրաուզերի վտանգավոր էքսփլոյթ է գտել, որը թույլ է տալիս խարդախներին խաբել օգտատերերին եւ գողանալ նրանց անհատական տվյալները։ Էքսփլոյթը կապված է URL-հասցեի հետ Chrome-ի բջջային տարբերակում, տեղեկացնում է Vesti-ն։

Նոր ֆիշինգային սխեման օգտագործում է հասցեի տողի արտացոլանքը Chrome բջջային հավելվածում։ Էկրանի վերին մասում, ներքեւ իջեցնելիս, միեւնույն է՝ մնում է տարածք URL-հասցեի արտացոլման համար, եւ Ջիմ Ֆիշերը նկատել է, որ այդ տողը կարելի է փոխարինել ֆիշինգային, իսկականից տարբեր չկոտրվող տողի։

Այդ կեղծ տողը չի կորչում, քանի դեռ չեք անցնում այլ կայք, որտեղ ձեզնից կարող են գողանալ անհատական տվյալներ։ Ավելին, հմուտ խարդախները կարող են այնպես անել, որ ֆեյք տողը չկորչի անգամ այն դեպքում, եթե էջը վերադարձնեք սկզբնական տարբերակի. այն փոխարինում է իրական հասցեի տողին։

Առայժմ անհասկանալի է, թե արդյոք որեւէ մեկը կօգտագործի ֆիշինգի այս մեթոդը, Ֆիշերը միայն տեղեկացրել է, որ Chrome-ն ունի նման վտանգավոր խոցելիություն։ Ըստ նրա՝ այլ բրաուզերներում նույնպես կարելի է օգտագործել նման ֆիշինգային սխեմա. այն կտարբերվի մանրամասներով, բայց ընդհանուր առմամբ այդ խոցելիությունը կա բոլոր բրաուզերներում։