Փերձագետ եւ հայտնի վիդեոբլոգեր Չե Դյուրենան կազմել է 10 «չարագործ» ավտոմեքենաների ցուցակը, որոնք պատմության մեջ մտել են իրենց հետ կապված ողբերգական եւ խորհրդավոր իրադարձությունների պատճառով։
Այս ավտոմեքենաների տերերը հաճախ դարձել են սպանությունների զոհ, ինքնասպանություն են գործել, իսկը չորսը նույնիսկ մահացել են կայծակի հարվածից։
Առաջին տեղում 1964թ․ Dodge 330 սեդանն է, որին «Ամերիկայի ամենաչարագործ մեքենա» են անվանել։
Երկրորդ տեղում Porsche 550 Spyder-ն է, որի մեջ մահացել է ամերիկյան հայտնի դերասան Ջեյմս Դինը։ Այն բանից հետո, երբ ավտոմեքենան վաճառել են, եւս մի քանի նոր սեփականատերեր նույնպես ողբերգական կերպով մահացել կամ վնասվածքներ են ստացել։
Երրորդը մրցարշավային Le Mans Disaster ավտոմեքենան է, որի բեկորները 1955թ․ մրցարշավի ժամանակ սպանել են 81 եւ վիրավորել 120 հանդիսատեսի։
Ցուցակում է հայտնվել նաեւ Phaeton-ը, որը պատկանել է Ավստրիայի հերցոգ Ֆրանս Ֆերդինանտին, ում մահվան պատճառով սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Բացի այդ, ավտոմեքենան վեց անգամ վթարի է ենթարկվել, որոնց հետեւանքով 13 մարդ է մահացել։
Հինգերորդ տեղում JFK SS 100 X լիմուզինն է, որը ստեղծվել է Lincoln Continental-ի բազայի վրա, որի մեջ գնդակահարվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, եւ Renault Megane-ը, որն ինքն իրեն գործի էր գցվում։
Ամենաանիծվածներից մեկը Դյուրենը համարել է խորհրդային սեւ «Վոլգան», որը շատ լեգենդների հերոս է դարձել, ինչպես նաեւ Ghost Crash-ը եւ Ghost Bus-ը, որոնք հետապնդում էին վարորդներին եւ դառնում խոշոր վթարների մասնակից։
Ցուցակում է հայտնվել նաեւ հանցագործներ Բոնիին եւ Քլայդին պատկանող Ford Deluxe-ը։











