Ադրբեջանն շարունակում է անել այն, ինչ նախկինում անում էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝անդրադառնալով շփման գծում Ադրբեջանի կողմից ամրակայման աշխատանքներին։

«Մենք՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ ստեղծում են այն մթնոլորտը, որ Ադրբեջանի այդպիսի գործողությունները դատապարտվեն, դա արվում է ԵԽԽՎ–ի մակարդակում եւ երկկողմ հանդիպումների ժամանակ։ Միջազգային հանրությունը իր գնահատականը կտա»,–նշեց պատգամավորը։

Հարցին՝ վտանգավո՞ր չէ Ադրբեջանի կողմից ամրացման աշխատանքները, նա ասաց. «Ադրբեջանն անում է իր աշխատանքները, մենք անում ենք մեր աշխատանքները։ Գործընթացի հիմնական աշխատանքները Արցախում կամ Ադրբեջանում, կամ Հայաստանի սահմանին են կատարվում, մենք խոսում ենք դիվանագիտական հնարավորությունների մասին»։

Իգիթյանը վստահ է՝ Արցախը պետք է բանակցություններին պետք է ներկա լինի իր հայեցակարգով, քանի որ բանակցությունները վերջին 20 տարում ոչ միայն արդյունավետ չեն եղել, այլ նաեւ ունեցել ենք պատերազմ։