Falcon 9 կրիչ հրթիռը Dragon տիեզերանավով, որը պետք է բեռ հասցներ միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) համար, արձակվել է Քանավերալի (Ֆլորիդա) տիեզերակայանից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Արձակման հեռարձակումը վարում է ՆԱՍԱ-ն։

Նավի մեկնարկը պետք է տեղի ունենար ավելի վաղ, բայց մի փոքր հետաձգվել էր, այդ թվում ՄՏԿ էլեկտրահամակարգի անսարքությունների պատճառով, ինչը պահանջում էր փոխել շարքից դուրս եկած տարրերը։ Որբաթ օրը մեկնարկը տեղափոխվեց մեկ օր հետո լողացող Of Course I Still Love You պլատֆորմում  էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով, որի վրա պետք է նստեր հրթիռի առաջին աստիճանը։

Հրթիռը ուղեծիր դուրս կբերի ՄՏԿ-ի համար 2,7 տոննա բեռ փոխադրող նավ։ Ինչպես տեղեկացրել են ՆԱՍԱ-ում, կայան կհասցվեն նյութեր ուղեծրում առողջապահության, տիեզերական բժշկության եւ այլ ոլորտներում ավելի քան 200 փորձարկումների համար։ Կայան կհասցվի նաեւ OCO-3 գործիք, որը նախատեսված է Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի չափման համար։ Գործիքը կտեղադրվի կայանի ճապոնական մոդուլի արտաքին մակերեսին։

Նավի ժամանումը կայան սպասվում է մայիսի 6-ին, այն կորսա կանադացի աստղագնաց Դավիթ Սան-Ժակը, որին կօգնեն ՆԱՍԱ-ի աստղագնացներ Նիկ Հեյգը եւ Քրիստինա Քուկը։ Բեռնանավի կցումը ամերիկյան «Հարմոնիա» մոդուլի հետ կիրականացնեն մասնագետները Երկրից։

Dragon-ի ժամանմամբ ՄՏԿ-ում «կայանած» նավերի թիվը կավելանա՝ հասնելով վեցի, ներկայում այնտեղ ամերիկյան Cygnus բեռնասարքն է, ինչպես նաեւ երկուական ռուսական «Պրոգրես» բեռնատարներ եւ «Սոյուզ» օդաչուավոր նավեր։ Նախատեսվում է, որ Dragon-ը կայանում կմնա մոտ մեկ ամիս, ինչից հետո կվերադառնա Երկիր՝ գիտական փորձանմուշներով։ SpaceX ընկերությանը պատկանող նավը այսօր միակ բեռնատար սարքն է, որը ՄՏԿ-ից նյութեր է տեղափոխում Երկիր։