Ուշագրավ դեպք է տեղի ունեցել նորաձեւության միջոցառման ընթացքում՝ Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում Christian Dior-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ, հաղորդում է BBC News-ը;

Մոդելների դեֆիլեի ժամանակ պոդիում է դուրս եկել սպիտակ եւ մոխրագույն երանգավորմամբ կատուն ու կազմակերպել իրական շոու: Նա հանգիստ քայլել է մոդելների հետ ցուցադրության ընթացքում:

Զվարճալի դեպքի տեսանյութը հայտնվել է Համացանցում եւ առաջացրել օգտատերերի բուռն արձագանքը, որոնք կատակներ են արել իրավիճակի շուրջ եւ հիացել կատվով: