W Motors ընկերությունը, որը գտնվում է ԱՄԷ-ում, տեսանյութ է հրապարակել Աբու Դաբիի ոստիկանության ամենաարտասովոր մեքենայի մասին՝ դա Lykan HyperSport հիպերքար է։ Մեքենան իրավապահներին են տվել չորս տարի առաջ, իսկ հիմա պարզապես որոշել են հիշեցնել դրա գոյության մասին։ Լայն հանրությանը մեքենան հայտնի է նաեւ որպես «Ֆորսաժ» ֆրանշիզի յոթերորդ մասի գլխավոր ավտոմեքենաներից մեկը, գրում է Motor-ը։

 Lykan HyperSport-ը առաջին հիպերքարն է եւ կառուցվել է Մերձավոր Արեւելքի տարածքում։ Մեքենայի նախասերիական նմուշը ցուցադրել են 2013-ին Կատարի ավտոսրահում, իսկ սերիայի ընդհանուր թվաքանակը ընդամենը ութ նմուշ է։ Ստույգ հայտնի է միայն վաճառված երկու Lykan HyperSport-ի մասին։ Հիպերքարը հագեցած է 3,7 լիտր թվին-տուրբոյով (750 ձիաուժ եւ 1000 պտույտ), վեցաստիճան սեքվենտալով կամ յոթաստիճան «ռոբոտով»։

«Հարյուր» բացում է 2,8 վայրկյանում։ Առավելագույն արագությւոնը՝ 390 կիլոմետր ժամ։