ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 10-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ կառավարության օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,

- «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

- «ԳՐԻՆ ՖՈՒԴ» եւ «ՆՅՈՒՊԼԱՍՏ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- «2017 թվականի ապրիլի 11-ի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ նախագծեր: