Իր ծննդյան առիթով 5-ամյա Սոնի Բլեյքը խնդրել էր հորը թխել իր համար դինոզավրի տեսքով տորթ, գրում է The Mirror-ը:

Ընդ որում՝ դա պետք է լիներ ոչ սովորական դինոզավր, այլ անակնկալ տորթ: Եւ հայրը պատվով էր կատարել որդու խնդրանքը: Նա թխել էր դինոզավրի ձեւով տորթ, որն կարող է բացել եւ փակել բերանն ու գռմռալ:

Տղայի հայրը՝ ավստալացի կատակերգու Հեմիշ Բլեյքը, համաձայնել էր թխել տորթը, ինչպես նաեւ լուսանկարներ էր արել, որոնցում երեւում է՝ ինչպես է նրան հաջողվել հասնել այդպիսի ցնցող արդյունքի: