Գինեսի ռեկորդների գրքի սիրահարը ստացել է ես մեկ տիտղոս՝ 14.77 վայրկյանում ծակելով 200 փուչիկ:

Դեւիդ Ռաշը, որն ունի Գինեսի ռեկորդների գրքի ավելի քան 100 տիտկոս, մեխը ձեռքում վազել է փուչիկներով զարդարված պատի երկայնքով Թենեսի նահանգի Նոքսվիլում գտնվող RCN Technologies-ի նոր գրասենյակում:

Ռաշը, որի ռեկորդներն ուղղված են STEM կրթության զարգացմանը, սահմանել էր իր նախկին ռեկորդը 33.74 վայրկյանում՝ դարձյալ մեխով ծակելով 200 փուչիկ:

Ավելի վաղ մայիսին Ռաշը սահմանել էր իր 100-րդ ռեկորդը, երբ բերանում տեղադրել էր 100 այրվող մոմ եւ պահել այդ վիճակում 30 վայրկյան: