ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանն այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովի նիստում չի ընտրվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գաղտնի քվերակության արդյունքում Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 30 պատգամավոր եւ 53–ը՝ դեմ։ Քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր՝ 132-ից, 5 քվեաթերթիկ անվավաեր է ճանաչվել։